Նոյեմբեր 08, 2017 14:24 Asia/Tehran
  • Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բնակավայրերում փակում են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտնել Է Europa Press գործակալությունը: Գործադուլն անցկացվում Է ի նշան տարածաշրջանի քաղաքական գործիչների ձերբակալման եւ Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի ու նրա կառավարության նախկին չորս անդամների ձերբակալման օրդեր տալու դեմ բողոքի: Այսպես, ակցիայի պատճառով արդեն ընդհատվել Է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի երկաթգծերին: Բարսելոնայում փակ Է Գրան-Վիա հանգուցային փողոցներից մեկը: Ընդհանուր առմամբ Կատալոնիայում ցույցերի պատճառով դժվարացել կամ դադարեցվել Է երթեւեկությունը մի քանի տասնյակ ճանապարհներով: Ակցիաների մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն»: Բարսելոնայի հասարակական տրանսպորտը դեռեւս գործում Է սովորական ռեժիմով: Կատալոնիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենը խոստացել Է, որ ծառայություններ կտրամադրի ողջ օրվա ընթացքում: Մեծացվել են առանձին ավտոբուսների երթեւեկության ինտերվալները, որոնք ընթանում են մինչեւ Էլ Պրատ միջազգային օդանավակայան: Օրվա ընթացքում պլանավորվում Է անցկացնել եւս մի շարք ցույցեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ