Նոյեմբեր 10, 2017 08:02 Asia/Tehran
  • Եվրոհանձնաժողովի նախագահը կոչ է արել պայքարել անջատողականության դեմ

Եվրոհանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրոպան պետք է պայքարի անջատողականության դեմ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հինգշաբթի օրը Իսպանիայում ունեցած ելույթում ասել է. «Դեմ եմ անջատողականության ցանկացած տեսակին, որը կթուլացնի Եվրոպան ու կխորացնի ճեղքվածքները»:

Եվրոհանձնաժողովի նախագահի հայտարարությունը հնչում է այն  պայմաններում, երբ Կատալոնիայի տարածքի պաշտոնազրկված նախագահ Կառլոս Փուչդեմոնը դեռ հույսով է, որ եվրոպական կառույցները կմիջամտեն Մադրիդի հետ այդ տարածքի հակամարտությանը:

2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիայի անկախությունը հռչակելուց հետո, Իսպանիայի կենտրոնական իշխանությունը լուծարեց այդ տարածքի տեղական խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակեց դեկտեմբերի 21-ին:

Մադրիդը նաև հետախուզում հայտարարեց Փուչդեմոնի դեմ, սակայն վերջինս մեկնեց Բելգիա ու հանձնվեց այդ երկրի ոստիկանության ուժերին:

 

Պիտակ