Վրաստանի հետ ԵՄ վիզաային ռեժիմը կչեղարկվի ամռան սկզբին. եվրահանձնակատար
Մարտ 10, 2016 07:20 Asia/Tehran
Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ամռան սկզբին կընդունվի վիզաների չեղարկման վերջնական որոշում Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսը:
Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին Վրաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենի գոտի:
«Հույս ունեմ, որ ամեն ինչ պատրաստ կլինի ամռան սկզբին, քանի որ նման որոշման ընդունումը պահանջում է 2-3 ամիս: Մենք արդեն սկսել ենք ընթացակարգը»,-հայտարարել է նա:
armedia.am
10/3/2016
Պիտակ