Վրաստանի հետ ԵՄ վիզաային ռեժիմը կչեղարկվի ամռան սկզբին. եվրահանձնակատար
https://parstoday.ir/hy/news/world-i7597-Վրաստանի_հետ_ԵՄ_վիզաային_ռեժիմը_կչեղարկվի_ամռան_սկզբին._եվրահանձնակատար
Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ամռան սկզբին կընդունվի վիզաների չեղարկման վերջնական որոշում Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 07:20 Asia/Tehran
  • Վրաստանի հետ ԵՄ վիզաային ռեժիմը կչեղարկվի ամռան սկզբին. եվրահանձնակատար

Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ամռան սկզբին կընդունվի վիզաների չեղարկման վերջնական որոշում Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսը:

Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին Վրաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենի գոտի:

«Հույս ունեմ, որ ամեն ինչ պատրաստ կլինի ամռան սկզբին, քանի որ նման որոշման ընդունումը պահանջում է 2-3 ամիս: Մենք արդեն սկսել ենք ընթացակարգը»,-հայտարարել է նա:

armedia.am

10/3/2016