ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիստ սահմանափակել է օգնությունները Եմենին
Արաբիայի կողմից Եմենի պաշարումից հետո, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը հայտարարել է.«Առաջին անգամ պատմության մեջ, այդ կառույցին թույլ չի տրվել օգտվել փրկարարական ինքնաթիռից»:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակն անդրադարձել է Եմենի վրա Արաբիայի հարձակման հետևանքով այդ երկրում տիրող աղետալի իրավիճակին, հայտարարելով.«Այդպիսով խստորեն սահմանափակվում է Եմենի ժողովրդին օգնությունների ցուցաբերումը»:
Ավելի վաղ, Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիթքսել Ռելանոն ասել էր.«Արաբիայի կողմից Եմենի պաշարումը շարունակվելու դեպքում, մինչև նոյեմբերի վերջը սպառվելու են Եմենում վառելիքի պաշարները, իսկ պատվաստանյութերը սպառվելու են մեկ ամիս հետո»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն ՝ Անտոնի Լեյքն ասել է .«Ավելի քան 400 հազար եմենցի երեխաներ թերսնման զոհ են»: