ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիստ սահմանափակել է օգնությունները Եմենին
https://parstoday.ir/hy/news/world-i75989-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_խիստ_սահմանափակել_է_օգնությունները_Եմենին
Արաբիայի կողմից Եմենի պաշարումից հետո, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը հայտարարել է.«Առաջին անգամ պատմության մեջ, այդ կառույցին թույլ չի տրվել օգտվել փրկարարական ինքնաթիռից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 13:33 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիստ սահմանափակել է օգնությունները Եմենին

Արաբիայի կողմից Եմենի պաշարումից հետո, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը հայտարարել է.«Առաջին անգամ պատմության մեջ, այդ կառույցին թույլ չի տրվել օգտվել փրկարարական ինքնաթիռից»:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակն անդրադարձել է Եմենի վրա Արաբիայի հարձակման հետևանքով այդ երկրում տիրող աղետալի իրավիճակին, հայտարարելով.«Այդպիսով խստորեն սահմանափակվում է Եմենի ժողովրդին օգնությունների ցուցաբերումը»:

Ավելի վաղ, Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիթքսել Ռելանոն ասել էր.«Արաբիայի կողմից Եմենի պաշարումը շարունակվելու դեպքում, մինչև նոյեմբերի վերջը սպառվելու են Եմենում վառելիքի պաշարները, իսկ պատվաստանյութերը սպառվելու են մեկ ամիս հետո»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն ՝ Անտոնի Լեյքն ասել է .«Ավելի քան 400 հազար եմենցի երեխաներ թերսնման զոհ են»: