Նոյեմբեր 12, 2017 15:33 Asia/Tehran
  • Կատալոնիայի բնակիչները կրկին լայնածավալ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատել իրենց առաջնորդներին

Բարսելոնայում լայնածավալ ցույց է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության դեմ: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով դեպքի վայրից տեսանյութը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքվել է ավելի քան 700 հազար ցուցարար: Նրանք պահանջել են ազատել տեղական իշխանության ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել հանրաքվեում:

Հայտնի է, որ անցած շաբաթ Մադրիդը ձերբակալության օրդեր է ներկայացրել հանրաքվեի 5 կազմակերպիչների համար: Նրանց թվում է նաև տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Նշվում է, որ այժմ Պուչդեմոնը և նրա կողմակիցները գտնվում են Բրյուսելում: Պուչդեմոնը Բրյուսելից հեռուստակամրջի միջոցով դիմել է կատալոնացիներին՝ կոչ անելով չհանձնվել անկախության համար պայքարում:

tert.am

Պիտակ