Պեկինը զգուշացրել է Վաշինգտոնին Չինաստանի Հարավային ծովում միջամտություն կատարելու հարցով
(last modified Mon, 13 Nov 2017 07:58:59 GMT )
Նոյեմբեր 13, 2017 11:28 Asia/Tehran
  • Պեկինը զգուշացրել է Վաշինգտոնին Չինաստանի Հարավային ծովում միջամտություն կատարելու հարցով

Տարածաշրջանի երկրները դեմ են Հարավ-Չինական ծովի հակամարտության մեջ միջամտելու ԱՄՆ-ի առաջարկությանը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակամարտության տարածքի ջրերում արհեստական կղզիներ կառուցելու հարցով Չինաստանի ու Վիետնամի նախագահների միջև կայացած համաձայնությունը, վկայում է այն մասին, որ նրանք դեմ են տարածաշրջանային այդ հակամարտությանն ԱՄՆ-ի միջամտությանը: Մինչ այս Վիետնամը կողմ էր Վաշինգտոնի աջակցությանը:

Այս բոլորն այն դեպքում, երբ Չինաստանը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը և համոզված է, որ Հարավ-Չինական ծովում տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունները հնա«ավոր է  կարգավորել  այդ երկրների համագործակցությամբ:

Լարվածություն է տիրում Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների, Բրունեյի և Մալայզիայի միջև՝ Չինաստանի կողմից այդ ծովում կղզի կառուցելու հարցի և տարածաշրջանի երկրների երթևեկության իրավունքի շուրջ:

Նշվում է, որ արհեստական կղզիներ կառուցելու նպատակով, մինչ օրս Չինաստանը  կառուցապատումներ է իրականացրել հակամարտության տարածքում: Որոշ կղզիներում նույնպես հնարավոր կլինի ռազմաբազա ստեղծել: Վերջին տարիներին ԱՄՆ-ը ևս  մեծ թվով բանակայիններ է տեղակայել Հարավ-Չինական ծովում: