Մոգերինի. ԵՄ-ն Իրանին շրջափակման ենթարկելու ծրագիր չունի
https://parstoday.ir/hy/news/world-i76106-Մոգերինի._ԵՄ_ն_Իրանին_շրջափակման_ենթարկելու_ծրագիր_չունի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարե է, որ միությունը բացառում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հավանականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 04:15 Asia/Tehran
  • Մոգերինի. ԵՄ-ն Իրանին շրջափակման ենթարկելու ծրագիր չունի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարե է, որ միությունը բացառում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հավանականությունը:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի ավարտին պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի շրջափակման ենթարկելու հարցում ԵՄ-ն հետևելու է ԱՄՆ-ին, ասել է. «ԵՄ-ն Իրանին շրջափակման ենթարկելու ծրագիր չունի»:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո, Վաշինգտոնն առավել քան երբևէ, փորձում է հարված հասցնել ԻԻՀ-ին:

Թրամփի վարչակազմը ՀԳՀԾ-ն բարեփոխելու կամ հնարավորության դեպքում այն չեղարկելու նպատակը հետապնդելուց բացի, վերջին երկու ամիսներին տարբեր ու այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի պատրվակով, 7 նոր  շրջափակում է գործադրել Իրանի դեմ և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ առնչություն ունեցող ավելի քան 70 անձանց ու կառույցների անուններ ներառել է  շրջափակումների ցուցակում:

Իսկ հոկտեմբերի 13-ին,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հաստատած ԱԷՄԳ-ի մինչ այդ հրապարակած ութ զեկույցները, հայտարարեց, որ չի հաստատելու ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: