Պուտին. Սիրիայի հարցով Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն արդյունավետ է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i76107-Պուտին._Սիրիայի_հարցով_Իրանի_ու_Ռուսաստանի_համագործակցությունն_արդյունավետ_է_եղել
Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը Սոչի քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ Իրանի ու Թուրքիայի հետ Մոսկվայի համագործակցությունը Սիրիայում շոշափելի արդյունք է ունեցել: «Սիրիայում երկխոսության համար հող է նախապատրաստվել». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 04:16 Asia/Tehran
  • Պուտին. Սիրիայի հարցով Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն արդյունավետ է եղել

Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը Սոչի քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ Իրանի ու Թուրքիայի հետ Մոսկվայի համագործակցությունը Սիրիայում շոշափելի արդյունք է ունեցել: «Սիրիայում երկխոսության համար հող է նախապատրաստվել». ասել է նա:

 «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինն ասել է. «Ռուսաստանը կշարունակի Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրանի ու Թուրքիայի հետ համագործակցությունը»:

Հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադառնալով Աստանայի բանակցությունների դրական ընթացքին, ասել է. «Թուրքիան ու Ռուսաստանը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի հարցով, համատեղ քայլեր են ձեռնարկում»:

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է այդ երկրի և Ռուսաստանի հարաբերությունների առավել ընդլայնման անհրաժեշտությունը:

Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպում ու բանակցություն ունենալու նպատակով երկուշաբթի օրը ժամանել է Ռուսաստան: