ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i76280-ՌԴ_ն_քննադատել_է_ԱՄՆ_ին
Ընդգծելով Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության անօրինական լինելու փաստը, ՌԴ-ն հայտարարել է.«Այս ուժերը Դամասկոսի կառավարության կամքին հակառակ և փաստորեն բռնազավթողների նման են վարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 13:46 Asia/Tehran
  • ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին

Ընդգծելով Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության անօրինական լինելու փաստը, ՌԴ-ն հայտարարել է.«Այս ուժերը Դամասկոսի կառավարության կամքին հակառակ և փաստորեն բռնազավթողների նման են վարվում»:

Սպուտնիկ գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ԱԽ-ն միակ կառույցն է, որ կարող է որոշում կայացնել միջազգային հանրությունում ռազմական ուժ օգտագործելու մասին»:

Զախարովան հավելել է.«ԱԽ-ն թույլ չի տվել, որ ԱՄՆ-ն ռազմական ներկայություն ունենա Սիրիայում և բացի այդ Դամասկեսը նույպես դեմ է ամերիկյան ուժերի ներկայությանը: Իրականում ԱՄՆ-ի զիված ուժերը իրենց բռնազավթողների պես են պահում»:

Վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ԱՄՆ-ին թույլ է տվել զինված ուժեր տեղակայել Սիրիայում, քանի որ ԻԼԻՊ-ի դեմ բանաձև է հրապարակել:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի ուժերի ներկայության օրինականությունը անհիմն հայտարարություն է որակել:

Նշվում է, որ ԱՄՆ-ի 500 ռազմական խորհրդատուներ ապօրինական կերպով են գտնվում  Սիրիայում: