Ռուսաստանը վետո դրեց նաև Ճապոնիայի առաջարկած հակասիրիական բանաձևի վրա
Ռուսաստանն ուրբաթ օրը վետո դրեց Սիրիայում քիմիական սպառազինության օգտագործման հայտարարության կապակցությամբ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի առաքելության ժամկետը երկարացնելու մասին Ճապոնիայի կողմից ԱԽ-ին ներկայացված բանաձևի վրա:
2011 թվականին Սիրիայում ճգնաժամ սկսվելուց հետո 11-րդ անգամ, Ռուսաստանը հինգշաբթի օրն ԱԽ-ում իր վետոյի իրավունքն օգտագործեց՝ հակասիրիական բանաձևի նախագծի նկատմամբ:
Սիրիայում ճգնաժամը սկսվեց Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների պաշտպանած ահաբեկչական խմբերի ծավալուն հարձակմամբ, որի նպատակն էր տարածաշրջանում հավասարությունները փոխել հօգուտ Սիոնիստական ռեժիմի:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրն այդ բանաձևի վրա վետո դնելուց առաջ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն քաղաքական շահարկման է ենթարկում ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեին:
Ռուսաստանը հինգշաբթի օրը վետո դրեց նաև Սիրիայի Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի առաքելության ժամկետը երկարացնելու մասին ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևի վրա:
2017 թվականի ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արաբական-արևմտյան առանցքը Խան Շեյխունի դեպքը Սիրիայի կառավարությանը վերագրելու կապակցությամբ մեծ ջանք է գործ արել: Դամասկոսը մշտապես հերքել է այդ կապակցությամբ բոլոր մեղադրանքները: