Միջազգային կազմակերպությունները պահանջել են վերջ դնել Եմենի պաշարմանը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես են եկել Եմենի պաշարմանը վերջ դնելու պահանջով:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեոդորոս Ադան Հեբրեսիուսը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լիկը համատեղ հաղորդագրություն տարածելով, հայտարարել են, որ ավելի քան 20 միլիոն հոգու, այդ թվում 11 միլիոն եմենցի երեխաների անհրաժեշտ է հումանիտար անհապաղ օգնություն:
Միջազգային երեք կազմակերպությունները հայտնել են, որ շուրջ 14 միլիոն 800 հազար եմենցիներ զրկված են նախնական առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորությունից, իսկ 400 հազար երեխաներ թերսնման են ենթարկվում:
Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով այդ երկրի ենթակառուցվածքները՝ հատկապես ջրամատակարարման օբյեկտներն ավերվել են և այժմ Եմենում տարբեր հիվանդությունների, հատկապես խոլերայի համաճարակ է սկսվել: