ՄԱԿ.«Իրաքյան Քրդստանի տարածքը պետք է ենթարկվի այդ երկրի դատարանի վճռին»
Նոյեմբեր 22, 2017 12:48 Asia/Tehran
ՄԱԿ-ն Իրաքի Քրդստանի տարածքի պատասխանատուներից պահանջել է ենթարկվել տարածքի անջատման հանրաքվեի անօրինականության կապակցությամբ այդ երկրի Դաշնային դատարանի վճռին:
Alsumaria News կայը գրել է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղղի խոսքերով, Իրաքում ՄԱԿ-ի պատվիրակությունը Քրդստանի տարածքի պատասխանատուներից պահանջել է ընդունել այդ երկրի Դաշնային դատարանի կայացրած վճիռը և հարգել Սահմանադրությունը»:
«Պատվիրակությունը Բաղդադից և Արբիլից պահանջել է առանց հապաղման ու թերացման, սկսել բանակցությունները».-ասել է նա:
Ֆարհան Հաղղը քննադատել է Դաշնային դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո սադրիչ քայլերի ձեռնարկումն ու սպառնալիքներ հնչեցնելը:
Պիտակ