Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են
https://parstoday.ir/hy/news/world-i76675-Իտալիայում_ադրբեջանական_գազամուղի_կառուցման_դեմ_բողոքի_ցույցերը_վերսկսվել_են
Նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 14:30 Asia/Tehran
  • Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են

Նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա:

Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել, հայտնում է Haqqin.az-ն իտալական ANSA-ի վրա հղումով:

Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք:

2017-ի մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն է տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում է կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին:

Panarmenian.net