Սոչիում հանդիպել են ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահները
Նոյեմբեր 22, 2017 14:41 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը Սոչիում կայացել է ԻԻՀ և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանիի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպում-զրույցը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ ՝ հանդիպումից հետո ԻԻՀ , ՌԴ և Թուրքիայի նախագահները եռակողմ հանդիպման ընթացքում քննարկելու են Սիրիայի իրադարձություններն ու զարգացումները:
Ըստ օրակարգի, երեք երկրի ղեկավարները նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցելու են համատեղ հաղորդագրություն:
Պիտակ