Ռուսաստան.«ԱՄՆ-ն իր ներկայությամբ օկուպացրել է Սիրիան»
https://parstoday.ir/hy/news/world-i76815-Ռուսաստան._ԱՄՆ_ն_իր_ներկայությամբ_օկուպացրել_է_Սիրիան
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական անօրինական ներկայությունն ասել է.«ԱՄՆ-ն այդ քայլով օկուպացրել է Սիրիան»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 12:39 Asia/Tehran
  • Ռուսաստան.«ԱՄՆ-ն իր ներկայությամբ օկուպացրել է Սիրիան»

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական անօրինական ներկայությունն ասել է.«ԱՄՆ-ն այդ քայլով օկուպացրել է Սիրիան»

Մարիա Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է: Նա հավելել է.-«ԱՄՆ-ն, առանց Դամասկոսի կառավարության համաձայնության, ռազմական ներկայություն ունի Սիրիայում»:

Չորեքշաբթի օրը Վաշինգտոն փոստ օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է իր ռազմական և քաղաքական ազդեցությունը տարածել Սիրիայում: 

Ավելի վաղ Վաշինգտոնի պաշտոնատարները  հայտարարել էին, որ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով զորուժ են գործուղել Սիրիա: Սակայն այժմ ԻԼԻՊ-ի պարտությունից հետո  ԱՄՆ-ի պաշտոնատարները փորձում են տարբեր պատրվակներով իրենց ներկայությունը հաստատել Սիրիայում, այն էլ առանց Դամասկոսի   թույլտվության: