Ամանոն կրկին անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կրկին անգամ հաստատել է Միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը:
Shin Hwa գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի նիստում, Յուկիա Ամանոն ասել է .«Իրանը հարգել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
«Ցանկացած պահի գործակալությունը կարող է ստուգումներ անցացնել Իրանի հասանելի օբյեկտներում».-ասել է Ամանոն:
Ամանոյի խոսքերով, գործակալությունը շարունակում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթների հարգումը և կրկին անգամ հաստատում է, որ Իրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները։
Հինգշաբթի օրն իր սեզոնային զեկույցում, ՄԱԳԱՏԷ-ն կրկին անգամ հաստատել է միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը:
Սա ՀԳՀԾ-ի մասին գործակալության 9-րդ զեկույցն է: Այս և նախորդ բոլոր զեկույցներում գործակալությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրանն իրականացրել է Միջուկային համաձայնագրով ձեռք բերած իր բոլոր պարտավորությունները: