Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող
https://parstoday.ir/hy/news/world-i76967
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնտոնի Բելանժեն հայտնել է, որ 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող, հայտնում է «Կոմերսանտը»։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 09:27 Asia/Tehran
  • Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնտոնի Բելանժեն հայտնել է, որ 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող, հայտնում է «Կոմերսանտը»։

«10 սպանված լրագրողների գործով հարուցվել է միայն մեկ հետաքննություն։ Դա շատ քիչ է, սա շատ մեծ խնդիր է», ասել է նա։

Բելանժեն նշել է, որ միջազգային կազմակերությունն արդեն օրինագիծ է կազմել՝ նվիրված լրագրողների անվտանգության ապահովմանն ու դիմել է ՄԱԿին աջակցության համար։ Նրա խոքով՝ կառույցը նաեւ հետաքննություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ կա կին լրագրողների աշխատանքի լուրջ խնդիր։ Նրանք հաճախ են սեռական ոտնձգությունների, ինչպես նաեւ հոգեբանական բռնության զոհ դառնում։

News.am