Middle East Eye.«Սաուդյան Արաբիան կաշառում է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին»
https://parstoday.ir/hy/news/world-i77067-middle_east_eye._Սաուդյան_Արաբիան_կաշառում_է_Բրիտանիայի_խորհրդարանի_պատգամավորներին
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները 2017 թ. հյուրասիրության, թանկարժեք հյուրանոցներում կացության և ինքնաթիռով ուղևորության ծախսերի դիմաց շուրջ 130 հազար դոլար ստացել են Սաուդյան Արաբիայից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 08:00 Asia/Tehran
  • Middle East Eye.«Սաուդյան Արաբիան կաշառում է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին»

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները 2017 թ. հյուրասիրության, թանկարժեք հյուրանոցներում կացության և ինքնաթիռով ուղևորության ծախսերի դիմաց շուրջ 130 հազար դոլար ստացել են Սաուդյան Արաբիայից:

Կիրակի օրը, մի հոդվածում քողազերծելով Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կաշառակերության թղթածրարը, Middle East Eye ինտերնետային կայքը հաղորդել է.«Հայց է ներկայացվել խորհրդարանի ստանդարտների դիտորդին, որը բրիտանացի պատգամավորների կողմից ֆինանսական շահերի հայտարարման մեջ հավանական օրինախախտումների մասին է վկայում»:

Հաղորդման համաձայն, Բրիտանիայի խորհրդարանի անդամների շահերի գրանցման կենտրոնի ներկայացրած վերջին տվյալները վկայում են այն մասին, որ պահպանողական կուսակցության 13 պատգամավորներ, այդ թվում Միջին Արևելքի պահպանողական խորհրդի բրիտանական հաստատության տնօրեն Լեո Դոչրեթին ընթացիկ տարում ավելի քան 116 հազար դոլար կաշառք է ստացել Սաուդյան պետությունից:

Middle East Eye պարբերականը գրել է, որ մի քանի շաբաթ առաջ, բրիտանական խորհրդարանական մի պատվիրակություն այցելել է Ռիադ: Նրանք Լոնդոնից պահանջում էին արտոնել BAE Systems սպառազինական ընկերության Eurofighter Typhoon կործանիչների վաճառքը Սաուդյան Արաբիային: