Թիլերսոն. Եվրոպային կոչ ենք անում Իրանի դեմ պայքարում մեր կողքին լինել
https://parstoday.ir/hy/news/world-i77233-Թիլերսոն._Եվրոպային_կոչ_ենք_անում_Իրանի_դեմ_պայքարում_մեր_կողքին_լինել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրն այդ երկրի «Վիլսոն Սենթեր» հետազոտական կենտրոնում կրկին անգամ ընդգծել է. «Բաշար Ասադը չպետք է դերակատարություն ունենա Սիրիայի ապագայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 03:58 Asia/Tehran
  • Թիլերսոն. Եվրոպային կոչ ենք անում Իրանի դեմ պայքարում  մեր կողքին լինել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրն այդ երկրի «Վիլսոն Սենթեր» հետազոտական կենտրոնում կրկին անգամ ընդգծել է. «Բաշար Ասադը չպետք է դերակատարություն ունենա Սիրիայի ապագայում»:

ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Սիրիային ցանկանում է առանց Բաշար Ասադի:

Բաշար Ասադը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:

Թիլերսոնը շարունակելով ամերիկացի պաշտոնատարների հակաիրանական հայտարարություններն ԻԻՀ-ին մեղադրեց տարածաշրջանում ավերիչ քայլեր ձեռնարկելու մեջ և ԵՄ-ին կոչ արեց Իրանի  դեմ պայքարում միանալ ԱՄՆ-ին: