ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի համագործակցության առանցքային հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i77295-ՀԱՊԿ_Հավաքական_անվտանգության_խորհուրդը_կքննարկի_համագործակցության_առանցքային_հարցեր
Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 14:37 Asia/Tehran
  • ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի համագործակցության առանցքային հարցեր

Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել Կազմակերպության շրջանակներում համագործակցության առանցքային հարցեր, միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրներ, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման միջոցներ:

Կստորագրվեն մի շարք փաստաթղթեր՝ այդ թվում Հռչակագիր՝ Հավաքական անվտանգության պայմագրի 25-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

armedia.am/