Ասադի պատվիրակությունը ժամանել է Ժնև
Ժնևում է Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Դամասկոսը նախկինում չէր մասնակցում բանակցություններին, պատճառաբանելով, որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:
Նախօրեին ընդդիմության միավորված պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին Ժնևում լրագրողներին ասել էր, թե խաղաղության ցանկացած համաձայնագրի դեպքում շարունակում են պնդել Ասադի պաշտոնանկությունը:Ենթադրվում է, որ Ասադի հարցը հանվել է: Ստաֆան դե Միստուրան ասել է, որ բանակցային այս փուլում ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի նոր սահմանադրության և ապագա ընտրությունների վրա, որը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները իրական արդյունքներ կունենան՝ վերջ տալու Սիրիայի 6-ամյա պատերազմին:
ՄԱԿ-ի Սիրիայի հարցով Ժնևյան բանակցությունների նախորդ 7 փուլերը շոշափելի արդյունքներ չեն ունեցել:
timenews.am