Հնդկաստանը 6 ատոմային սուզանավի ստեղծման գաղտնի նախագիծ է սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i77471-Հնդկաստանը_6_ատոմային_սուզանավի_ստեղծման_գաղտնի_նախագիծ_է_սկսել
Հնդկաստանն անցել է 6 ատոմային սուզանավի ստեղծման նախագծի իրականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 20:02 Asia/Tehran
  • Հնդկաստանը 6 ատոմային սուզանավի ստեղծման գաղտնի նախագիծ է սկսել

Հնդկաստանն անցել է 6 ատոմային սուզանավի ստեղծման նախագծի իրականացմանը:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի մեկին հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի ղեկավար, ծովակալ Սունիլ Լանբան:
«Մենք սկսել ենք վեց ատոմային սուզանավի ստեղծման գործընթաց: Ավելին ոչինչ չեմ ասի, քանի որ դա գաղտնի նախագիծ է», - ասել է Լանբան Նյու Դելիում կայացած ամենամյա մամլո ասուլիսում: 
Այսպիսով ծովակալը մեկնաբանել է երկրի ռազմածովային ուժերի՝ ծովային տարածքում երկրի առաջ ծառացած սպառնալիքների դիմակայությանը մասնակցության հեռանկարները: 
«Մենք բոլորս քաջատեղյակ ենք մեր ծովային տարածքում անվտանգության հետ կապված իրավիճակին: Ինչպես ավանդաբար առկա, այնպես էլ սպառնալիքի արտառոց դեպքերի ի հայտ գալը պատշաճ ուշադրություն է պահանջում», - հավելել է հնդիկ պաշտոնյան:

Tert.am