Մոգերինին ժամանել է Կուբա՝ խթանելու քաղաքական երկխոսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i7765-Մոգերինին_ժամանել_է_Կուբա_խթանելու_քաղաքական_երկխոսությունը
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 10-ին ժամանել է Կուբա՝ «ազդակ հաղորդելու միության եւ Կուբայի միջեւ քաղաքական երկխոսությանը այն պահին, երբ երկու կողմերը մոտ են երկկողմ համաձայնագրի կնքմանը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով El Nuevo Herald հրատարակությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2016 12:39 Asia/Tehran
  • Մոգերինին ժամանել է Կուբա՝ խթանելու քաղաքական երկխոսությունը

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 10-ին ժամանել է Կուբա՝ «ազդակ հաղորդելու միության եւ Կուբայի միջեւ քաղաքական երկխոսությանը այն պահին, երբ երկու կողմերը մոտ են երկկողմ համաձայնագրի կնքմանը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով El Nuevo Herald հրատարակությանը:

Հավանա ԵՄ-ի ներկայացուցչի այցի պաշտոնական մասը մեկնարկում է մարտի 11-ին: Կուբայի արտաքին գործերի նախարարի հետ միասին Մոգերինին նախագահելու է Կուբա-ԵՄ քաղաքական երկխոսության շրջանակներում կայանալիք նիստը՝ նպատակ ունենալով շարունակել այն շփումները, որոնք 2015 թվականի ապրիլին սկսվել են Բրյուսելում:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կղզում է գտնվում այն բանից մեկ շաբաթ հետո, երբ Հավանայում Կուբայի եւ ԵՄ-ի միջեւ տեղի ունեցավ բանակցությունների յոթերորդ փուլը՝ նվիրված քաղաքական երկխոսության եւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, որը նպատակ ունի նորմալացնել հարաբերությունները եւ հաղթահարել եվրոպական դաշինքի այսպես կոչված ընդհանուր դիրքորոշումը: 1996 թվականից այն երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորում է կարիբյան երկրում ժողովրդավարական վերափոխումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: