Պուտին. Ռուսաստանը կօժանդակի Սիրիայում բոլոր կրոնների սրբավայրերի վերակառուցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i77735-Պուտին._Ռուսաստանը_կօժանդակի_Սիրիայում_բոլոր_կրոնների_սրբավայրերի_վերակառուցմանը
Ռուսաստանի նախագահը նշել է, որ բոլոր կրոնների ու ազգերի սիրիացի տարհանվածներին վերադարձնելու համար անհրաժեշտ է Սիրիայում վերականգնէկ խաղաղությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 04:03 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանը կօժանդակի Սիրիայում բոլոր կրոնների սրբավայրերի վերակառուցմանը

Ռուսաստանի նախագահը նշել է, որ բոլոր կրոնների ու ազգերի սիրիացի տարհանվածներին վերադարձնելու համար անհրաժեշտ է Սիրիայում վերականգնէկ խաղաղությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ուղղափառ քրիստոնեական միությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մոսկվան կօժանդակի Սիրիայում քրիստոնյաներին, ինչպես նաև մուսուլմաններին ու հրեաներին պատկանող սրբավայրերի վերակառուցմանը»:

Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ քրիստոնյա համայնքի և այլ կրոնների հարող փախստականների հայրենիք վերադառնալը կենսական դերակատարություն կունենա Սիրիայում խաղաղ կյանքի վերահաստատման գործում: