Պուտին. Ռուսաստանը կօժանդակի Սիրիայում բոլոր կրոնների սրբավայրերի վերակառուցմանը
Դեկտեմբեր 05, 2017 04:03 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահը նշել է, որ բոլոր կրոնների ու ազգերի սիրիացի տարհանվածներին վերադարձնելու համար անհրաժեշտ է Սիրիայում վերականգնէկ խաղաղությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ուղղափառ քրիստոնեական միությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մոսկվան կօժանդակի Սիրիայում քրիստոնյաներին, ինչպես նաև մուսուլմաններին ու հրեաներին պատկանող սրբավայրերի վերակառուցմանը»:
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ քրիստոնյա համայնքի և այլ կրոնների հարող փախստականների հայրենիք վերադառնալը կենսական դերակատարություն կունենա Սիրիայում խաղաղ կյանքի վերահաստատման գործում:
Պիտակ