Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i77835-Թրամփը_հեռախոսազրույցներ_է_ունեցել_Մերձավոր_Արեւելքի_առաջնորդների_հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ Իսրայելի դեսպանատան ճակատագրի մասին իր հայտարարության նախօրեին:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 18:34 Asia/Tehran
  • Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ Իսրայելի դեսպանատան ճակատագրի մասին իր հայտարարության նախօրեին:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`  վկայակոչելով Սպիտակ տանը:

Թրամփը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ:

Ակնկալվում է, որ Թրամփը հայտարարությամբ հանդես կգա դեկտեմբերի 6-ին: Նա կհայտարարի, որ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը դեռ չի տեղափոխի Երուսաղեմ, բայց կասի, որ ցանկանում է այդ անել: Ակնկալվում է նաեւ, որ Թրամփը կարող է հայտարարել,  Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք:

News.am