Հանրապետականները ցանկանում են հեշտացնել զենքի կրումը
https://parstoday.ir/hy/news/world-i77909-Հանրապետականները_ցանկանում_են_հեշտացնել_զենքի_կրումը
ԱՄՆ հանրապետական սենատորները փորձում են նախագիծ ներկայացնել գաղտնի զենքերի կրումը հեշտացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 14:29 Asia/Tehran
  • Հանրապետականները ցանկանում են հեշտացնել զենքի կրումը

ԱՄՆ հանրապետական սենատորները փորձում են նախագիծ ներկայացնել գաղտնի զենքերի կրումը հեշտացնելու համար:

Վաշինգտոնից Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդել է , որ հանրապետական սենատորները հայտարարել են .«Օրենքը զենք ունեցողներին թույլ է տալիս ճանապարհորդել առանց նահանգային հակասական օրենքերի մասին մտահոգվելու»:

Տեխասում և Նեվադայում արյունալի հրաձգություններից և 80 հոգու զոհվելուց հետո,   առաջին անգամ է, որ Կոնգրեսում զենք կրելու մասին օրենք է ընդունվում:

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար  Նենսի Փելոսին  հանրապետականներին մեղադրել է զենքի ազգային միության շահերին ծառայելու մեջ: Միությունն իր գերակայությունն է համարում գաղտնի զենք կրելու մասին օրենքի ընդունումը:

ԱՄՆ Կոնգրեսում զենքի լոբբին իր ազդեցությամբ խոչընդոտում է երկրում զենք կրելու սահմանափակման ու արգելման մասին օրենքի ընդունումը: