ՌԴ-ն աջակցում է Սիրիայի օրինական կառավարությանը
ՌԴ նախագահական պալատի խոսնակը հայտարարել է.«Մոսկվան շարունակելու է աջակցել Սիրիայի օրինական իշխանությանը»:
Ռոյտերսի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Դմիտրի Պեսկովը հայտարարել է.«Սիրիայում ռուս զորայինների առաքելությունը ավարտվելու պատճառով, ՌԴ-ի նախագահ Վլադիմի Պուտինը այդ երկրի բանակի միավորների մեծ մասին հրահանգել է սկսել Սիրիայից դուրս գալու գործընթացը»:
Պեսկովը նշել է.«Հարկ եղած դեպքում Ռուսաստանը կշարունակի ահաբեկիչների ուղղությամբ ավիահարձակումները և իր դերակատարությունը կունենա Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու գործընթացում»:
2015թ. վերջին, Սիրիայի օրինական կառավարության պաշտոնական դիմումով, այդ երկրում ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով, ՌԴ-ն ռմբակոծել է ԻԼԻՊ և Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբերի դիրքերը»: