Washington Times.-«Թրամփը հավանաբար ամբողջությամբ հրաժարվելու է ՀԳՀԾ-ից»
https://parstoday.ir/hy/news/world-i78467-washington_times._Թրամփը_հավանաբար_ամբողջությամբ_հրաժարվելու_է_ՀԳՀԾ_ից
Ամերիկյան օրաթերթի գրությամբ, հակաիրանական նոր պատժամիջոցների հարցում Կոնգրեսի անհամաձայնության պատճառով, ԱՄՆ նախագահը հավանաբար մինչև հունվարի կեսերն ամբողջությամբ հրաժարվելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 14:07 Asia/Tehran
  • Washington Times.-«Թրամփը հավանաբար ամբողջությամբ հրաժարվելու է ՀԳՀԾ-ից»

Ամերիկյան օրաթերթի գրությամբ, հակաիրանական նոր պատժամիջոցների հարցում Կոնգրեսի անհամաձայնության պատճառով, ԱՄՆ նախագահը հավանաբար մինչև հունվարի կեսերն ամբողջությամբ հրաժարվելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:

«Washington Times» օրաթերթը երեքշաբթի օրը հաղորդել էր.«ԱՄՆ Կոնգրեսը հավանաբար մոռանալու է ՀԳՀԾ-ի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում ընդունելու համար նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի իրականացման վերջնագիրը և չհամաձայնելով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներին, միջուկային համաձայնության մասին որոշումների ընդունումը փոխանցելու է Թրամփին»:

Ըստ աղբյուրի ՝ մինչև երեքշաբթի օրը հակաիրանական պատժամիջոցների խստացման համար հանրապետականների քայլն ապարդյուն է անցել:

Դեկտեմբերի 12-ին ավարտվում է Կոնգրեսի համար կառավարության կողմից ՀԳՀԾ-ի իրավիճակը գնահատելու համար  սահմանված 60-օրյա ոչ-պաշտոնական  ժամկետը: Քննարկվելու է հակաիրանական պատժամիջոցների սահմանման հավանականությունը: