Կանադացի միլիարդատիրոջն ու նրա կնոջը գտել են մահացած Տորոնտոյի նրա տանը
https://parstoday.ir/hy/news/world-i78887-Կանադացի_միլիարդատիրոջն_ու_նրա_կնոջը_գտել_են_մահացած_Տորոնտոյի_նրա_տանը
Կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանին ու նրա կնոջը՝ Հանիին գտել են մահացած նրանց տանը կանադական Տորոնտո քաղաքում, հայտնում է CBC-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 12:20 Asia/Tehran
  • Կանադացի միլիարդատիրոջն ու նրա կնոջը գտել են մահացած Տորոնտոյի նրա տանը

Կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանին ու նրա կնոջը՝ Հանիին գտել են մահացած նրանց տանը կանադական Տորոնտո քաղաքում, հայտնում է CBC-ը։

Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանց մահվան մասին տեղեկությունը հաստատել է կորպորացիան։ «Մենք բոլորս Apotex –ում խորապես ցնցված ենք ու վշտացած այդ նորությունից»,- մեջբերում է հեռուստաալիքի ընկերության հայտարարությունը։

Տորոնտոյի ոստիկանությունը կասկածելի է համարում ամուսինների մահվան հանգամանքները։ Նշում են, որ նրանց մարմինները հայտնաբերել է նրանց ընտանիքի անդամ չհանդիսացող մեկը։ Թե ինչն է դարձել Շերմանի ու նրա կնոջ մահվան պատճառը՝ չեն հայտնում։

Շերմանը հիմնել է Apotex-ը 1974-ին։ Ընկերությունը զբաղվում է դեղորայքի արտադրությամբ ու դրանք արտահանում է ավելի քան 115 երկրներ։ Նոյեմբերին Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել էր Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում։ CBC հեռուստաալիքը նաեւ հայտնում է, որ ամուսինները ակտիվ բարեգործական գործունեություն էին վարում։ 

HARTAK.am