Պան Գի Մունն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Վրաստան
https://parstoday.ir/hy/news/world-i7894-Պան_Գի_Մունն_առաջին_անգամ_պաշտոնական_այցով_կժամանի_Վրաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2016 12:14 Asia/Tehran
  • Պան Գի Մունն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Վրաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Նրա խոսքերով, դա կլինի Պան Գի Մունի պաշտոնական առաջին այցը Վրաստան, մինչ այս նա երկրում գտնվել է տարանցիկ այցով:

Ներկա դրությամբ դեռ հայտնի չէ այցի ժամկետի մասին ստույգ տեղեկատվություն։ «Դա աշխատանքային գործընթաց է, և մոտ ապագայում մենք կիմանանք այդ այցի մանրամասները», նշել է Զալկալիանին՝ ընդգծելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Վրաստան այցի կարևորությունը։

armedia.am

12/3/2016