Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարևորում է երկխոսության միջոցով միջկրոնական լարվածության նվազեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i79241-Մեծի_Տանն_Կիլիկիո_կաթողիկոսությունը_կարևորում_է_երկխոսության_միջոցով_միջկրոնական_լարվածության_նվազեցումը
Հորդանանում դեկտեմբերի 15-17- ը տեղի է ունեցել Կրոնների և մշակույթների երկխոսության համաշխարհային կենտրոնի միջկրոնական համաժողովը, որի ընթացքում քննարկվել է արաբական աշխարհում գոյություն ունեցող իսլամական և քրիստոնեական համայնքների ու նրանց կրոնական ազատությունների միջև երկխոսության և փոխգործակցության համար հարթակի ստեղծման հնարավորությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 16:16 Asia/Tehran
  •  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարևորում է երկխոսության միջոցով միջկրոնական լարվածության նվազեցումը

Հորդանանում դեկտեմբերի 15-17- ը տեղի է ունեցել Կրոնների և մշակույթների երկխոսության համաշխարհային կենտրոնի միջկրոնական համաժողովը, որի ընթացքում քննարկվել է արաբական աշխարհում գոյություն ունեցող իսլամական և քրիստոնեական համայնքների ու նրանց կրոնական ազատությունների միջև երկխոսության և փոխգործակցության համար հարթակի ստեղծման հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացրել է դոկտոր Ժան Սալմանեանը: Նկատի ունենալով վերջին տարիների ընթացքում Միջին Արևելքի դիմագրաված մարտահրավերները, որտեղ կրոնական պատկանելիության պատճառով եղել են զոհեր և տարբեր շրջաններում ավերածություններ, ներկաներն անդրադարձել են երկու կրոնները և մշակույթները միմյանց մերձեցնելու, ինչպես նաև իսլամա-քրիստոնեական կապերն ավելի ամրապնդելու հնարավորությանը: Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Ժան Սալմանեանը շեշտել է, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր միջկրոնական լարվածության նվազեցումը:

Armenpress.am