Դեկտեմբեր 21, 2017 15:51 Asia/Tehran
  • Մելբուռնում վրաերթ կատարած տղամարդը հոգեպես առողջ չԷ. ոստիկանություն

Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել Է, որ Մելբուռնում հետիոտների վրա վրաերթ կատարած տղամարդը տառապում Է հոգեկան խանգարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

«Դա Ավստրալիայի 32-­ամյա քաղաքացի Է՝ ծագումով Աֆղանստանից: Նա թմրադեղային կախվածության եւ հոգեկան խանգարման պատմություն ունի»,­ մամուլի աուլիսի ընթացքում ասել Է Վիկտորիայի նահանգի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 21-­ին սպիտակ ջիպը մեծ արագությամբ հետիոտների բազմության մեջ Է մխրճվել Մելբուռնի կենտրոնի խաչմերուկում: Պատահարի հետեւանքով, ոստիկանության տվյալներով՝ տուժել Է 14 մարդ, նրանցից ոմանք ծանր վիճակում են: Ոստիկանների խոսքով՝ վարորդը կանխամտածված Է վարաերթ կատարել, բայց նրա դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Բացի վարորդից, ձերբակալվել Է եւս մեկ մարդ, հաղորդել Է ՌԻԱ նովոստի գործակալությունը:

Armenpress.am

 

Պիտակ