Դեկտեմբեր 22, 2017 10:44 Asia/Tehran
  • Ընտրություններ Կատալոնիայում՝ անկախատենչները տիրացան խորհրդարանի մեծամասնությանը

Իսպանիայի Կատալոնիայի տարածքի անկախության կողմնակից կուսակցությունները տեղական ընտրություններում հաղթանակ արձանագրելով, տիրացան այդ տարածքի խորհրդարանի 135 տեղերից 70-ին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կատալոնիայի լուծարված խորհրդարանը, որ կողմ քվեարկեց Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը, վերահսկվում  էր անկախատենչ կուսակցությունների կողմից:

Կատալոնիայի տեղական կառավարության պաշտոնանկ արված նախագահ Կառլս Պուչդեմոնը, որի գլխավորած կուսակցությունն էլ թվում է, թե գտնվում մեծամասնության տիրացած անկախատենչ կուսակցությունների շարքում, նախօրեին հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում պիտի չեղարկվեն իրեն ու մյուս անջատականներին առաջադրված մեղադրանքները:

Պուչդեմոնը, որ այս պահին իր ցանկությամբ Բելգիայում աքսորի մեջ է գտնվում, հույս ունի, որ անկախատենչ կուսակցությունների հաղթանակով ազատ կարձակվեն այս պահին իշխանափոխության մեղադրանքով անազատության մեջ գտնվող նրա նախկին կառավարության մի քանի պաշտոնատարները:

Հինգշաբթի օրվա ընտրությունները տեղի ունեցան նրանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունն անցած հոկտեմբերին անօրինական հայտարարելով Կատալոնիայի անկախության հանրաքվեն, պահանջեց ինքնավար այդ տարածքում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Պիտակ