Մոսկվա. սիրիական ընդդիմությունը՝ Ժնևյան բանակցությունների ձախողման պատասխանատու
Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ ընդդիմությունն է Սիրիայի հարցով Ժնևյան բանակցությունների ձախողման պատասխանատու:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «Սիրիայի կառավարության ընդդիմությունը Ժնևի խաղաղության բանակցությունների ճանապարհին քարեր նետելով մտածված կերպով բանակցությունները ձախողման մատնեց, որպեսզի Սոչիի նստաշրջանի համար նախապատրաստական քայլեր չձեռնարկվեն»:
Զախարովան նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի իր դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԱՄՆ-ի քայլը:
«Վաշինգտոնի մեղադրանքներն այն կապակցությամբ, թե Մոսկվան ոտնահարել է սպառազինական պայմանագրերը, որևէ հիմնավորում չունեն և միայն հիմնված են ենթադրությունների վրա»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը:
Զախարովան անդրադառնալով ամերիկյան սպառազինության Ուկրաինա փոխադրվելուն, ասել է. «Վաշինգտոնը սպառազինության բեռնվածքներ առաքելով Ուկրաինա, Կիևին խրախուսում է շարունակել այդ երկրի արևելքում արյունահեղությունը և իրականության մեջ այդ քայլով մեղսակից է դառնում այդ տարածքներում Ուկրաինայի կառավարության ոճրագործություններին»: