Պուչդեմոնը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում կատալոնացիների հաղթանակի մասին
Դեկտեմբեր 22, 2017 16:15 Asia/Tehran
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը շնորհավորել է ինքնավարության բնակիչներին «խորհրդարանական ընտրություններում հաղթանակի» կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
«Կատալոնիայի Հանրապետությունը հաղթեց 155-րդ հոդվածին և միապետությանը», - ասել է Պուչդեմոնը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ «արդյունքը կարողացան հնարավոր դարձնել», ինչպես նաև ընդգծել, որ կատալոնացիներն «ամբողջ աշխարհին ուղերձ հղեցին»: Ինքնավարության նախկին ղեկավարի ելույթը հեռարձակել է «Sky News» հեռուստաալիքը: Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Կատալոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում անկախության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն են ստացել:
Ankakh.com
Պիտակ