ՄԱԿ-ի ԳԱ-ն ռոհինգյա մուսուլմաններին պաշտպանող բանաձև ընդունեց
ՄԱԿ-ի ԳԱ-ն միաձայն վավերացված բանաձևով դատապարտեց Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների դեմ այդ երկրի կառավարության ոճրագործությունները:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Իսլամական համագործակցության կազմակերպությունը Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների վիճակի մասին բանաձևի նախագիծ էր ներկայացրել ՄԱԿ-ի ԳԱ-ին, որը կիրակի օրը վավերացվեց 122 կողմ, 10 դեմ և 24 ձեռնպահ ձայներով:
ՄԱԿ-ի ԳԱ-ն այս բանաձևում պահանջել է վերջ տալ ռոհինգյա մուսուլմանների դեմ ռազմական գործողություններին և Մյանմայի համար ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ նշանակել:
Այս բանաձևը Մյանմայի կառավարությունից պահանջում է փրկարարներին թույլատրել հասանելիություն ունենալ ճգնաժամի մատնված տարածքներին, երաշխավորել ռոհինգյա բոլոր մուսուլման տարհանվածների վերադարձը և ռոհինգյացիներին քաղաքացիական իրավունք շնորհել:
Ռահինգյա մուսուլմանները տարիներ է ինչ Մյանմայում զրկված են մարդկային ու հասարակական իրավունքներից և այս պահին գտնվում են չափազանց ծանր պայմաններում:
2017 թվականի օգոստոսի 25-ից, Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի հալածողական հարձակումների նոր ալիքի հետևանքով զոհվել է ավելի քան 6000 և վիրավորվել է 8000 մարդ և ավելի քան 800 հազար մուսուլմանների պարտավորվել են Բանգլադեշ փախչել: