ՄԱԿ-ի դրոշի տակ Սոչիի բանակցությունները կարևորվում են ՌԴ-ի կողմից
https://parstoday.ir/hy/news/world-i79803-ՄԱԿ_ի_դրոշի_տակ_Սոչիի_բանակցությունները_կարևորվում_են_ՌԴ_ի_կողմից
ՌԴ ԱԳ փոխնախարարը հավաստել է.«Սոչիի ժողովրդական կոնգրեսի բանակցությունները պետք է անցկացվեն ՄԱԿ-ի դրոշի տակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 13:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի դրոշի տակ Սոչիի բանակցությունները կարևորվում են  ՌԴ-ի կողմից

ՌԴ ԱԳ փոխնախարարը հավաստել է.«Սոչիի ժողովրդական կոնգրեսի բանակցությունները պետք է անցկացվեն ՄԱԿ-ի դրոշի տակ»:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, Միխայիլ Բոգդանովն ասել է.«Սիրիայի հրադադարը երաշխավորող երկրները՝ Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան բանակցում են Սիրիայի ազգային կոնգրեսի օրակարգի շուրջ, որը նախատեսվում է անցկացնել 2018թ. հունվարի ավարտին՝ Սոչիում»:

«ՌԴ-ն սիրիական բոլոր կողմերին կոչ է անում մասնակցել Սոչիում անցկացվելիք ազգային երկխոսությանը»,- հավաստել է Բոգդանովը:

Նոյեմբերին Սոչիում անցկացված նիստի ընթացքում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնության են եկել ՄԱԿ-ի հսկողության տակ օգնել սիրիացիներին՝ այդ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնել»: