ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի հազարավոր անդամների տեղափոխել է Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i79847-ԱՄՆ_ն_ԻԼԻՊ_ի_հազարավոր_անդամների_տեղափոխել_է_Եվրոպա
Ամերիկյան մի օրաթերթ երեքշաբթի օրը գրել է. «ԱՄՆ-ն ու սիրիական ընդդիմությունը ԻԼԻՊ-ի հազարավոր անդամների Սիրիայից տեղափոխել են Եվրոպա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 03:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի հազարավոր անդամների տեղափոխել է Եվրոպա

Ամերիկյան մի օրաթերթ երեքշաբթի օրը գրել է. «ԱՄՆ-ն ու սիրիական ընդդիմությունը ԻԼԻՊ-ի հազարավոր անդամների Սիրիայից տեղափոխել են Եվրոպա»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամերիկյան «Բիզնես Ինսայդըր» օրաթերթը գրել է. «Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո ԱՄՆ-ի ու սիրիական ընդդիմության պայմանավորվածության համաձայն, հազարավոր ահաբեկիչներ Թուրքիայի տարածքով Եվրոպա են փախել»:

«ԻԼԻՊ-ի անդամները Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրումից առաջ կաշառք վճարելով նախաձեռնել են դեպի Եվրոպա իրենց փախուստը»,-գրել է ամերիկյան օրաթերթը հավելելով, որ ահաբեկիչների փոխադրումը Եվրոպա իրականացվել է կաշառքի դիմաց:

Վերջին շուրջ 7 տարիների ընթացքում ԱՄՆ-ն «լավ» ու «վատ» խմբերի բաժանելով ահաբեկիչներին ու հովանավորելով այն ահաբեկիչներին, որոնց Վաշինգտոնն իր շահերի ու չափանիշների համաձայն «լավ» է բնութագրում, Սիրիայում ճգնաժամի ու բախումների սրման ուղղությամբ խոշոր դերակատարություն է ունեցել: