Սիրիան ու Կորեական թերակղզու ճգնաժամը Լավրովի ու Թիլերսոնի հեռախոսազրույցի առանցքում
https://parstoday.ir/hy/news/world-i79849-Սիրիան_ու_Կորեական_թերակղզու_ճգնաժամը_Լավրովի_ու_Թիլերսոնի_հեռախոսազրույցի_առանցքում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի հարցն ու Կորեական թերակղզում ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 03:58 Asia/Tehran
  • Սիրիան ու Կորեական թերակղզու ճգնաժամը Լավրովի ու Թիլերսոնի հեռախոսազրույցի առանցքում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի հարցն ու Կորեական թերակղզում ճգնաժամը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը կրկին անգամ անընդունելի է համարել Փխենյանի դեմ ԱՄՆ-ի չկշռադատված հայտարարություններն ու Կորեական թերակղզում լարվածության առկայության դեպքում տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական տեղաշարժերի ընդլայնումե: Նա ընդգծել է Հյուսիսային Կորեայի պատժամիջոցներ գործադրելու փոխարեն քաղաքական լուծումների ու բանակցության այլընտրանքին դիմելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը նաև քննարկել են Սոչիում նախատեսված Սիրիայի ազգային երկխոսության համագումարի կազմակերպման ու Սիրիայի հարցի լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Երաշխավորող երեք երկրներ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությամբ, միջսիրիական ազգային երկխոսության համագումարը հունվարի 29-ին և 30-ին գումարվելու է Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն ու Թիլերսոնը խոսել են միջազգային տարբեր հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար Մինսկի համաձայնագրի գործադրման ընթացքի լույսի ներքո այդ երկրում տիրող իրավիճակի մասին: