Ժնեւի բանակցությունները կբերեն «Ասադից ազատ» Սիրիայի. Թիլերսոն
https://parstoday.ir/hy/news/world-i79941-Ժնեւի_բանակցությունները_կբերեն_Ասադից_ազատ_Սիրիայի._Թիլերսոն
Ժնեւի բանակցությունները կարող են բերել «Բաշար Ասադից եւ նրա ընտանիքից ազատ» Սիրիայի ստեղծման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 06:26 Asia/Tehran
  • Ժնեւի բանակցությունները կբերեն «Ասադից ազատ» Սիրիայի. Թիլերսոն

Ժնեւի բանակցությունները կարող են բերել «Բաշար Ասադից եւ նրա ընտանիքից ազատ» Սիրիայի ստեղծման:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, հայտարարել Է ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի եւ Մուսկվայի տրամախաչվող շահերի ակներեւ օրինակը Սիրիան Է: Թիլերսոնն ասել Է, թե ԱՄՆ-­ն ակնկալում Է, որ ՌԴ-­ն կօժանդակի ՄԱԿ­ի հովանու ներքո անցկացվող ժնեւյան գործընթացին: «Մենք համոզված ենք, որ այդ բանակցությունների իրագործումը կհանգեցնի այնպիսի Սիրիայի ստեղծման, որն ազատ Է Բաշար Ասադից ու նրա ընտանիքից»,­ հայտարարել Է ԱՄՆ-­ի պետքարտուղարը: Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլը, որը շարունակվել Է ռեկորդային երեք շաբաթ, ավարտվել Է դեկտեմբերի 14-­ին կողմերի փոխադարձ մեղադրանքներով: Ի հեճուկս մեծ ակնկալիքների, հանդիպումը տեսանելի արդյունքներ չի բերել, կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ ուղղակի բանակցություններն այդպես Էլ չի հաջողվել սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am