Էրդողանը փորձում է կարգավորել Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ
Դեկտեմբեր 28, 2017 14:22 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը կարևորել է Եվրամիության հետ այդ երկրի հարաբերությունների ընդլայնումը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է որ Գերմանիան, Նիդերլանդները և Բելգիան Թուրքիայի բարեկամ երկրներն են:
Նա ասել է.-«Այդ երկրների ղեկավարների հետ խոսել եմ և գնահատում եմ նրանց դիրքորոշումը Ղոդսի հարցի կապակցությամբ»:
Վերջերս Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվերի կապակցությամբ եվրոպական երկրների դիրքորոշման հետևանքով լարվածություն էր առաջացել Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում:
Էրդողանը եվրոպական երկրների ղեկավարներին մեղադրել էր ռասիստական և նացիստական տրամադրություններ ունենալու մեջ:
Պիտակ