Թել Ավիվն ու Վաշինգտոնը հակաիրանական համատեղ նախագիծ են մշակել
Իսրայելի հեռուստատեսության 10-րդ կայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմհ հակաիրանական համատեղ նախագիծ են մշակել:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում գումարված նիստում Իրանի դեմ ռազմավարական նախագիծ են մշակել, որի համաձայն ԻԻՀ միջուկային ու հրթիռային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային գործունեությունը սահմանափակելու համար չորս աշխատանքային խմբեր են ձևավորվելու:
Աշխատանքային խմբերից մեկն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համար գաղտնի ու դիվանագիտական աշխատանք է ծավալելու: Երկրորդ աշխատանքային խմբի պարտականությունն է լինելու սահմանափակել տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում ու Լիբանանում Իրանի ազդեցությունը: Այս աշխատանքային խմբի առաքելություններից է լինելու կանխել դիմադրության խմբերի, այդ թվում՝ Լիբանանի Հեզբոլլահի, Համասի ու Իսլամական Ջահադի հանդեպ ԻԻՀ-ի հովանավորությունը:
Երրորդ աշխատանքային խմբի օրակարգում ներառված է լինելու Իրանի հրթիռային ծրագիրը, իսկ չորրորդ խումբը քննելու է ԻԻՀ մասնակցությամբ բախումների հավանական սցենարները:
ԻԻՀ-ն և դիմադրության խմբերը ամերիկյան-սիոնիստական առանցքի սադրանքներն ու քայլերը կանխելու ուղղությամբ հիմնական դերակատարություն ունեն: