Մոգերինին քննադատել է Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները
https://parstoday.ir/hy/news/world-i80497-Մոգերինին_քննադատել_է_Կուբայի_դեմ_ԱՄՆ_ի_կողմից_սահմանված_շրջափակումները
Քննադատելով Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական շրջափակումները, ԵՄ արատաքին քաղաքականության պատասխանատուն այդ երևույթը համարել է հնացած և ապօրինի մեթոդ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 04, 2018 10:13 Asia/Tehran
  • Մոգերինին քննադատել է Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները

Քննադատելով Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական շրջափակումները, ԵՄ արատաքին քաղաքականության պատասխանատուն այդ երևույթը համարել է հնացած և ապօրինի մեթոդ:

Սպուտնիկ գործակալության հաղորդմամբ, Կոբայի մայրաքաղաք Հավանայում կայացած մամլու ասուլիսում Մոգերինին ասել է.«Շրջափակման ազդեցությունը կանանց, տղամարդկանց ու երեխաների կյանքի որակի վտանգվելն է»:

Մամուլի ասուլիսում քննադատելով Կուբայի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները և Թրամփի որդեգրած քաղաքականությունները, Մոգերինին հավելել է. «Ի տարբերություն նրանց, ովքեր պատ են կառուցում սահմաններին և փակում են կապող դռները, Եվրոպան ցանկանում է կապող կամուրջներ կառուցել աշխարհում»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, ով երկօրյա այցով Կուբա էր մեկնել, հունվարի 3-ին այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցել է համագործակցության համաձայնության անհապաղ գործադրման և ԵՄ-ի ու Կուբայի միջև քաղաքական բանակցությունների անցկացման շուրջ: