Չինաստանը միջազգային դատական կենտրոն կստեղծի՝ ծովային իրավունքի վիճելի հարցերի համար
https://parstoday.ir/hy/news/world-i8059-Չինաստանը_միջազգային_դատական_կենտրոն_կստեղծի_ծովային_իրավունքի_վիճելի_հարցերի_համար
Չինաստանի ժողովրդական կուսակցությունը ծովային իրավունքի վիճելի հարցերի լուծման համար միջազգային դատական կենտրոն կստեղծի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2016 13:36 Asia/Tehran
  • Չինաստանը միջազգային դատական կենտրոն կստեղծի՝ ծովային իրավունքի վիճելի հարցերի համար

Չինաստանի ժողովրդական կուսակցությունը ծովային իրավունքի վիճելի հարցերի լուծման համար միջազգային դատական կենտրոն կստեղծի։

Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է ՉԺՀ Գերագույն դատարանի նախագահ Չժոու Ցյանը, հաղորդում է Xinhua գործակալությունը։

ԱՉինաստանի իշխանությունների այս քայլը թելադրված է Հարավկորեական ծովում աճող անկայունության ֆոնին վիճելի տարածքների հարցը լուծելու անհրաժեշտությամբ, որի ջրերի ու կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն մի քանի պետություններ։

«Մենք պետք է առանց փոխզիջումների պաշտպանենք Չինաստանի ազգային ինքնիշխանությունը, մեր իրավունքները ծովում եւ այլ առանցքային իրավունքներ»,-նշել է Չժոու Ցյանը։ Նրա խոսքով, Չինաստանի դատական ատյանները 2015-ին ծովային ռեժիմին վերաբերող ավելի քան 16 հազար գործ են քննել։ Չինաստանը նաեւ համաշխարհային առաջատար է նավերի թվով։

Չինաստանը ծովային սահմանների շուրջ տարաձայնություններ ունի հարեւան երկրների հետ, որոնց թվում են Ճապոնիան, Բրունեյը, Վիետնամը, Մալայզիան եւ Ֆիլիպինները։