Կահիրեում մեկնարկեց քրիստոնյա և մուսուլման հոգևորականների հակաահաբեկչական համագործակցության համաժողովը
Մուսուլման և քրիստոնյա հոգևորականների ու կրոնական, կրթական ու ապահովական ոլորտների փորձագետների մասնակցությամբ Եգիպտոսում մեկնարկեց «Միասին ահաբեկչության դեմ» համաժողովը :
Համաձայն «Ալ-Մեսրի Ալ-Յում» լրատվական կայքի հաղորդման, այս եգիպտացի մուսուլմանների ու քրիստոնյաների համադրման ու խնդիրների կարգավորման կենտրոն՝ «Բեյթ-ալ-Աելա» հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված այս համաժողովը երեքշաբթի օրը մեկնարկեց Կահիրեում:
Համաժողովի բացման նիստին մասնակցեցին Ալ-Ազհարի Շեյխ Ահմեդ Թեյբը, Եգիպտոսի Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թեոդորոս Պապն ու Միջին Արևելքի ռազմավարական ուսումնասիրությունների միության նախագահ Սամիր Ղաթասը:
Իսլամական ուսումնասիրությունների ֆորումի գլխավոր քարտուղար Մոհիեդդին Աֆիֆին այս համաժողովում անդրադառնալով այն կետին, որ միաստվածային բոլոր կրոնները դեմ են ահաբեկչությանն, ընդգծեց ահաբեկչական քայլերին և խաղաղությունն ու անդորրը խաթարող արարքներին դիմակայելու համար մեկ շարքում կանգնելու, ինչպես նաև կրոնների ընդհանուր կետերի վրա հիմնվելու անհրաժեշտությունը: