«Թուրքիայի բանակը կշարունակի «Եփրատի վահան» ռազմական գործողությունը».Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i80913-Թուրքիայի_բանակը_կշարունակի_Եփրատի_վահան_ռազմական_գործողությունը_.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է.«Բանակը «Եփրատի վահան»գործողությունները կշարունակի Սիրիայի Աֆրին և Մանբիջ շրջաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 14:47 Asia/Tehran
  • «Թուրքիայի բանակը կշարունակի «Եփրատի վահան»  ռազմական գործողությունը».Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է.«Բանակը «Եփրատի վահան»գործողությունները կշարունակի Սիրիայի Աֆրին և Մանբիջ շրջաններում»:

Ստամբուլից Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների ներկայությամբ ասել է.«Սիրիայի  հյուսիսում գտնվող Աֆրինի և Մանբիջի շրջաններում Թուրքիայի բանակը շարունակելու է «Եփրատի վահան» ռազմական օպերացիան»:

Թուրքիայի բանակը հայտարարել է, որ մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի վրա հարձակվելու համար:

Նշենք, որ Թուրքիան 2016 թվականի օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսեց «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարող տարրերի և Սիրիայի քրդական ուժերի դեմ պայքարելու նպատակով: