Ամերիկացի զինվորականները Թուրքիայում գնել են չունևոր ընտանիքների երեխաներին. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i80933-Ամերիկացի_զինվորականները_Թուրքիայում_գնել_են_չունևոր_ընտանիքների_երեխաներին._ԶԼՄ_ներ
Թուրքական Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաօդային բազայում տեղակայված ամերիկացի զինծառայողներն անօրինական ճանապարհով երկու նորածնի են գնել թուրք քաղաքացիներից և ուղարկել նրանց ԱՄՆ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 15:55 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորականները Թուրքիայում գնել են չունևոր ընտանիքների երեխաներին. ԶԼՄ-ներ

Թուրքական Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաօդային բազայում տեղակայված ամերիկացի զինծառայողներն անօրինական ճանապարհով երկու նորածնի են գնել թուրք քաղաքացիներից և ուղարկել նրանց ԱՄՆ։

Հաղորդվում է, որ 1980-90 թթ ամերիկացի զինվորականները նույնպես բազմիցս երեխաներ են գնել Ադանայի չունևոր ընտանիքներից։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում տվյալներ են հստակեցվում իրենց երեխաներին վաճառած ընտանիքների վերաբերյալ։

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկանաբանել տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

1in.am